AM
14 Փետրվար 2012 - 05:42 AMT

Հանրապետության որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փետրվարի 14-ի ժամը 08.00-ի դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Հանրապետության որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: