AM
14 Փետրվար 2012 - 05:45 AMT

Ռուսական ընդդիմությունը ծրագրում է նոր «մեգակուսակցություն» ստեղծել

Ժողովրդավարական բնույթի զանազան ընդդիմադիր ուժեր ցանկանում են միավորվել որպես մեկ ընդհանուր կուսակցություն, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը: Բորիս Նեմցովը և նրա մի քանի համխոհներ կարծում է, որ նոր կուսակցությունը կայանալիք խորհրդարանական ընտրություններին հավակնում է ստանալ ընտրաձայների 30 տոկոսը:

Նոր կուսակցության մեջ կարող են ներառվել նաև «Յաբլոկո» կուսակցությունը, «Սոլիդարնոստ» շարժումը, նախկին «Աջ ուժերի միության» մնացորդները, ինչպես նաև Ալեքսյե Կուդրինի համխոհները: Պարբերականի տվյալներով ընդդիմադիրներն այժմ հանդիպում են կոալիցիայի պոտենցիալ մասնակիցների հետ:

Փետրվարին Պետդումայի պատգամավորները սկսել են քննարկել երկրում քաղաքական համակարգի բարեփոխումների նախագահական օրինագծերը: