Մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին երեկ առավոտյան վիրահատել են: «Ժամանակը» գրում է, որ 2.5 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս լուրը «Ժամանակին» հայտնել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը:
Սերոբ Տեր-Պողոսյանն այս պահին գտնվում է վրաբուժություն ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում, սակայն վիճակը կայուն է, ուռուցքը հաջողվել է հեռացնել: Ամենայն հավանականությամբ մանկապիղժը հիվանդանոցում կմնա ևս 2-3 շաբաթ:





