Եվրահանձնաժողովը կազմել է Եվրամիության առավել խոցելի երկրների ցուցակը: Ինչպես հայտնում են Լոնդոնի Սիթիի աղբյուրները, Եվրահանձնաժողովի ցուցակում են ընդգրկվել Իտալիան, Իսպանիան, Հունգարիան ու Կիպրոսը:
Հիմքում ընկած է 10 կետից բաղկացած առանցքային տնտեսական ցուցանիշների շարքը՝ ներառյալ պետական միջոցների ու պարտքերի չափերը, մակրոտնտեսական իրավիճակը ու զարգացման դինամիկան, աշխատուժի արժեքը, հարկային համակարգն ու սոցիալական երաշխիքները, հայտնում է Euronews-ը:
«Գորշ ցուցակում են» հայտնվել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Բուլղարիան ու Սլովենիան: Այս երկրները գտնվում են «տնտեսական ռիսկի գոտում»:
Հունաստանը բոլոր ցուցակներից դուրս է, քանի որ նրա դեպքում գործում են ԵՄ ու ԱՄՀ հատուկ կայունացման հիմնադրամները:





