AM
14 Փետրվար 2012 - 07:53 AMT

Կվերսկսվեն միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-կորեական բանակցությունները

Փետրվարի 23-ին Պեկինում ամերիկացի դիվանագետները բանակցություններ կանցկացնեն Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ, հայտնում է Lenta.ru-ն:

ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է ԿԱԺՀ հարցերով հատուկ ներկայացուցիչ Գլին Դևիսը, հյուսիսկորեականը` ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Գե Գվանը:

Պետդեպարտամենտի հայտարարությունում ասվում է, որ ԿԱԺՀ պատրաստակամություն է հայտնել վերսկսել վեցակողմ բանակցությունները: