Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել է հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ այնուհետև երկրի ղեկավարն այցելել է «Զավարյան» հայկական վարժարան, որտեղ ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել հանդիպում հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը ներկաներին ծանոթացրել է Արցախի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին, վերջին շրջանի ձեռքբերումներին, պատասխանել հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաև «Արարատ» ակումբ, որտեղ հունահայ համայնքն Արցախի Հանրապետության նախագահի պատվին կազմակերպել է ընդունելություն:





