AM
14 Փետրվար 2012 - 09:53 AMT

Իրանում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել

Իրանում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է Fars-ը, այդ մասին հայտնել է Իրանի Ազգային նավթային ընկերության հետախուզական աշխատանքների ղեկավար Մահմուդ Մուհադդիսը:

Ըստ նրա, մանրամասներն առաջիկայում կմեկնաբանի Իրանի նավթի նախարարությունը: «Մեր ընկերությունը գործում է 2011թ. և արդեն 5 նոր հանքավայր է հայտնաբերել»,-ասել է նա: