AM
14 Փետրվար 2012 - 10:03 AMT

Ուկրաինայի բոլոր խոշոր հայ համայնքներում նշել են Տեառնընդառաջի տոնը

Փետրվարի 13-ին, Ուկրաինայի բոլոր խոշոր համայնքներում նշել են Տրնդեզի տոնը: Կիևում տոնակատորությունները տեղի են ունեցել մատուռում, որը գտնվում է նոր հողատարածքում, որի վրա նախատեսվում է կառուցել հայկական եկեղեցի:

Ըստ ավանդության, տոնը սկսվել է աղոթքով, որը կարդացել է Ուկրաինական թեմի Հայկական առաքելական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը:

Տոնի ընթացքում տեղի են ունեցել ժողովրդական ծիսակարգեր, ցանկացողները կարող էին համտեսել համապատասխան հյուրասիրություններ, քաղցրավենիք:

Տրնդեզը բավականին նման է ռուսական «Մասլենիցային»` համեմված սբ. Վալենտինի օրվա դրվագներով, քանի որ տոնի գլխավոր գործող անձնինք նորապսակներն են, սիրահարվերը, հայտնում է Analitika.at.ua-ն: