AM
14 Փետրվար 2012 - 10:08 AMT

Նիկոլայ Մակարով. Հարվածի դեպքում Իրանը կարող է համարժեք պատասխան տալ ագրեսորներին

ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտնել է լրագրողներին, որ Գլխավոր շտաբում իրատեսորեն են գնահատում Իրանի ղեկավարության այն հայտարարությունները, թե Իրանի դեմ հարվածի դեպքում Իրանը կարող է համարժեք պատասխան տալ ագրեսորներին: Մակարովը նշել է, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբը ամեն օր վերլուծում է Իրանի հետ կապված իրավիճակը, գրում է ՌԲԿ-ն:

Ըստ Մակարովի, Գլխավոր շտաբն ամեն օր դիտարկում է իրավիճակը Սիրիայում: Նա նշել է, որ ՌԴ ռազմական ղեկավարությունը ուշադիր վերլուծում է ռազմական գործողությունների ընթացքը Լիբիայում և գտնում է, որ «առկա է այդ տարբերակը Սիրիայում գործարկելու փորձ»: