AM
14 Փետրվար 2012 - 10:10 AMT

Դաժան ընդհարումներն անուղղելի վնաս են հասցրել Աթենքին

Դաժան ընդհարումները, որոնք վերջին տասնամյակում ամենահզորն են եղել, անուղղելի վնաս են հասցրել Աթենքին: Ցուցարարների գազազած ամբոխները հրկիզել են շենքեր և թալանել խանութներ: Ավերածությունները տեղի են ունեցել անցած հանգստյան օրերին, հիմա քաղաքապետարանը հաշվում է վնասները:

«Քաղաքին հսկայական վնաս է պատճատվել,- լրագրողներին ասել է Աթենքի քաղաքապետ Գիորգոս Կամինիսը պատմական շենքի մոտ, որտեղ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը գտնվում էր թատրոն: Շենքն այրվել է անարխիստների «ջանքերի շնորհիվ», ովքեր ողջ գիշեր անկարգություններ են արել քաղաքում»:

Բռնության և վանդալիզմի դեպքեր գրանցվել են երկրի վեց քաղաքներում: