Սիրիայում իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորել փոձելով`միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի նրան, որ դիվանագիտությունը կարող է հաջողություն չունենալ: Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ունենա ևս մեկ ծրագիր, եթե Սիրիայում դիվանագիտական բանակցությունները տապալվեն:
Սակայն նա, այնուամենայնիվ, հույս ունի, որ լրացուցիչ ծրագրի կարիք չի լինի: Նա նշել է, որ Սիրիայում չի կարելի թույլ տալ հումանիտար ողբերգություն:
ԱՊԼ դիմել է ՄԱԿ-ին` խնդրելով բանաձև ընդունել` ընդհանուր խաղաղապահական գործողություններ սկսելու և Սիրիայում արյունահեղությունները դադարեցնելու համար:





