AM
14 Փետրվար 2012 - 11:27 AMT

Ռուսաստանը 2013թ. երկու ռազմական ավան կստեղծի Կուրիլյան կղզիներում

Ռուսաստանի պաշտպանության նախարարը երկու ռազմական ավան կստեղծի Կուլիլյան կղզիներում՝ Կունաշիր և Իտուրուպ կղզիներում 2013թ., հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովը լրագրողներին:

«Այնտեղ տեղակայված է մեր 18-րդ դիվիզիան, որն այժմ տեղակայված է 5 ռազմավաններում»,-ասել է Նիկոլայ Մակարովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կունաշիր, Իտուրուպ, ինչպես նաև Շիկոտան ու Խաբոմաի կղզիներին է հավակնում Ճապոնիան: