AM
14 Փետրվար 2012 - 11:40 AMT

Իրանը բողոքել է Բահրեյնում իր դեսպանատան մոտ հակաիրանական ակցիաներ դեմ

ԻԻՀ ԱԳՆ է հրավիրվել Թեհրանում Բահրեյնի գործերի հավատարմատարը Մանամայում Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի առիթով բացատրություններ տալու համար, հաղորդում է FarsNews-ը:

Իրանի ԱԳՆ-ն պաշտոնական բողոք է տարել Բահրեյնի ներկայացուցչին, որում նման ակցիան բնութագրվում է որպես անընդունելի: Իրանի ԱԳՆ-ն պահանջել է Բահրեյնի կառավարությունից կանխարգելել նման գործողությունների կրկնումը:

Հիշեցնենք, որ Իրանական իշխանությունները հերքում են Բահրեյնի ներկայացուցիչների մեղադրանքներն այդ երկրների ներքին գործերին միջամտելու առիթով: