AM
14 Փետրվար 2012 - 12:28 AMT

Ադրբեջանում որոշել են, որ զինվորական կոմիսարիատներ նրանց այլևս պետք չեն

Ադրբեջանում փակվել են բոլոր մակարդակների զինվորական կոմիսարիատները: Համապատասխան հրամանագիր է ստորագրել երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա որոշմամբ, զինվորական ծառայության մոբիլիզացման և կանչելու խնդիրները հիմա լուծելու է նոր պետական կառույցը, որը գտնվելու ՊՆ ենթակայության տակ: Այդ կառույցի պետ է նշանակվել Արզու Ռագիմովը: Նախկինում նա գլխավորել է Պետական միգրացիոն ծառայությունը: