AM
14 Փետրվար 2012 - 13:53 AMT

Մանամայում շարունակվում են բախումները ցուցարարների ու կառավարական ուժերի միջև

Փետրվարի լույս 14-ի գիշերը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվում են բախումները ցուցարարների ու կառավարական ուժերի միջև:

Թագավորության անվտանգության ծառայությունը ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ ու աղմկային նռնակներ:

Հազարավոր ցուցարարներ մտադիր են երթով անցնել մինչև Մարգարտի հրապարակ, որը նախորդ տարվա բողոքի ցույցերի կենտրոնն է:

Անցած տարի սպանվեց առնվազն 60 մարդ:

Այդ օրվանից ի վեր, փողոցները պարեկում են զորքերը, հայտնում է BBC-ին: