AM
15 Փետրվար 2012 - 05:28 AMT

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը փետրվարի 16-ին կքննարկի Սիրիական հիմնահարցը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հինգշաբթի օրը տեղի կունենա քվեարկություն խաղաղ քաղաքացիների հանդեպ բռնության կիրառման համար Սիրիայի իշխանություններին դատապարտող բանաձևի նախագծի վերաբերյալ:

Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից պատրաստված փաստաթղթում առաջարկվում է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոն սահմանել և հրաժարական տալու վերաբերյալ այդ երկրի նախագահ Բաշար Ասադին ուղղված կոչ է պարունակվում, հաղորդում է svobodanews.ru-ն: