AM
15 Փետրվար 2012 - 05:45 AMT

Հյուրանոցը, որտեղ մահացել է Ուիթնի Հյուսթոնը, դարձել է տեսարժան վայր

«Բևերլի Հիլթոն» հյուրանոցը, որտեղ շաբաթ օրը վախճանվել էր ամերիկան երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, արդեն ընդգրկվել է Լոս Անջելեսի զբոսաշրջային տեսարժան վայրերի մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այսուհետև զբոսաշրջիկներով ավտոբուսները կանգ են առնելու հյուրանոցի շենքի մոտ, իսկ էքսկուրսավարները պատմելու են Հյուսթոնի կյանքի և ողբերգական մահվան փաստերի մասին:

Հյուրանոցի համարում, որտեղ մահացել է Հյուսթոնը, արդեն նոր կենվորներ են բնակվում: Ինչպես հաղորդել է «Թի-էմ-զի» ինտերնետ հրատարակությունը, «434» համարը տրվում է մեկ գիշերվա համար 375 դոլարով: