Թունիսի դատարանն արդարացրել է Լիբիայի նախկին վարչապետ Ալի ալ-Մահմուդիին պետական սահմանն ապօրինաբար հատելու վերաբերյալ մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով ամբաստանյալի փաստաբանին: Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչը շարունակում է հսկողության տակ մնալ, քանի որ նրան Լիբիայի նոր իշխանություններին հանձնելու հարցը դեռևս լուծված չէ, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Թաուզարի դատարանը որոշել է ազատ արձակել Մահմուդիին, սույն որոշումը վերջնական է: Թունիսի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն նրան, նրանք չեն կարող պահել վարչապետին ի հեճուկս դատարանի որոշմանը»,- մամուլին է հաղորդել պաշտպանության ներկայացուցիչ Մարբուք Քորչիդը:





