Փետրվարի 14-ին`ժամը 18.53-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՌԱՖ» մակնիշի 69 ՍԼ 124 պետհամարանիշի (վարորդ` Տոլիկ Ֆասյան), «Օպել» մակնիշի ավտոմեքենաները և «ԵրԱԶ» մակնիշիՏ 0916 պետհամարանիշի թիվ 61 երթուղային միկրոավտոբուսը:
«ԵրԱԶ» մակնիշի երթուղային միկրոավտոբուսի վարորդ,1942 թվականին ծնված Տ.Ֆարսյանը և ուղևորներ`1962 թվականին ծնված Նաիրա Պետրոսյանը ու 1936 թվականին ծնված Արտյուշ Աջամյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը`1958 թվականին ծնված Լուսվարդ Միլոյանը` «Վնասվածքաբանությանև օրթոպեդիայի» կենտրոն:
Տ.Ֆարսյանի, Ն.Պետրոսյանի և Ա.Աջամյանի վիճակը գնահատվել է ծանր, Լ.Միլոյանինը` բավարար:





