AM
15 Փետրվար 2012 - 07:05 AMT

ԱՄՆ-ը մտադիր չէ զենք մատակարարել Սիրիայի ընդդիմության ուժերին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր չէ զենք մատակարարել Սիրիայի ընդդիմության ուժերին: Այսօր լրագրողների հետ պարբերական ճեպազրույցում դա ընդգծել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայության պետ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք համարել, որ զենքի մատակարարումը Սիրիային պատասխան չէ,- հայտնել է նա` մեկնաբանելով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կողմից Սիրիայում առկա իրադրության վերաբերյալ ընդունված վերջին որոշումները:- Պատասխանը հրադադարն է, և մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում»: