AM
15 Փետրվար 2012 - 07:11 AMT

Վրաստանն ու Հնդկաստանը միասին կհետաքննեն Իսրայելի դեմ հարձակումները

Times of India-ն հայտնում է, որ Հնդկաստանն ու Վրաստանը համատեղ օպերատիվ շտաբ են ստեղծել հետաքննելու համար հարձակումները հրեական դիվանագետների դեմ Թբիլիսիում և Նյու Դելիում:

Աղբյուրները հնդկական ՆԳՆ-ում հաստատել են, որ երկու պետությունները տեղեկություններ կփոխանակեն հրեա դիվանագետների դեմ մահափորձերի վերաբերյալ: Իսրայելը ևս առաջարկել է իր օգնությունը, նա կասկածում է, որ այդ գործողությունների ետևում Իրանն է կանգնած:

Մագնիսային ռումբը, որն ամրացված էր մեքենային ակտիվ կիռարում է ստացել Բաղդադում ահաբեկչական գործողությունների ժամանակ: Դելիի ոստիկանության կոմիսար Բ.Կուպտան հայտարարել է, որ «դա կատարյալ ռումբ էր, մենք երբեք նման բան չենք տեսել, հավանաբար, այն պատրաստել են արտասահմանցի մասնագետները»: