ԱՄՆ-ն դատապարտում է Բանգկոկում տեղի ունեցած պայթյունները և կապում է դրանք Իրանի գործունեության հետ, թեև տվյալներ չունի, որոնք կարող են հաստատել նման եզրակացությունների ճշմարտացիությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք անկասկած դատապարտում ենք նման գործողությունները»,-ասել է նա: Ըստ Նուլանդի, ԱՄՆ կառավարությունը սպասում է Վրաստանում և
Նյու Դելիում միջադեպերի հետաքննության պաշտոնական արդյունքներին:
Վաշինգտոնի տեսակետից, բոլոր նշված միջադեպերը վկայում են այն մասին, որ որոշ երկրներ ու խմբավորումներ «շարունակում են դիտարկել միջազգային ահաբեկչությունը որպես արտաքին քաղաքականության օրինական գործիք», ասել է Նուլանդը:





