AM
15 Փետրվար 2012 - 08:11 AMT

Երևանում փետրվարի 16-ին, 18-19-ը սպասվում է ձյուն և մառախուղ

Փետրվարի 16-ին, 18-19-ը շրջանների զգալի մասում, 17-ին առավելապես արևմտյան շրջաններում, 20-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ մառախուղ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 16-ին և 18-19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 16-ին գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը 3-5, 19-ի ցերեկը և 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում փետրվարի 16-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ: 17-ին և 20-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: