Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումները Իսրայելի դիվանագետների վրա՝ Հնդկաստանում և Թբիլիսիում: «Վրաստանը շահագրգռված է, որ երկրում հավատարմագրված դիվանագետները գործեն անվտանգ պայմաններում»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Երկու միջադեպերը տեղի են ունեցել երկուշաբթի օրը: Դելիում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է դիվանագիտական առաքելության անդամներից մեկը, Թբիլիսիում նմանատիպ պայթուցիկ սարքը հաջողվել է վնասազերծել:





