Կառավարությանը ենթակա եգիպտական զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են հոդվածներ, որոնցում ԱՄՆ-ին բացեիբաց մեղադրում են երկրում անարխիա տարածելու մեջ, հաղորդում է Reuters-ը: Բացասական նյութերի համար գլխավոր աղբյուրը դարձել են արաբական հանրապետության տարբեր բարձրաստիճան անձանց մեկնաբանությունները հասարակական կազմակերպությունների անդամների ձերբակալության պայմաններում Վաշինգտոնի և Կահիրեի հարաբերություններում ճգնաժամի առնչությամբ:
«Անարխիայի ետևում Ամերիկան է կանգնած»,- ասում է «Ալ Գումհուրիա» օրաթերթի տիտղոսաթերթը: «Ամերիկան հովանավորում է անարխիայի տարածումը»,- ասում է երկրորդ ամենաընթերցվող եգիպտական թերթի` «Ալ Ահրամի» խորագիրը: Բացի այդ, համապատասխան տեսանյութեր են թողարկվել MENA պետական ալիքով:





