Իրանի ԱԳՆ-ն կտրականապես մերժել է իր հասցեին Իսրայելի կողմից հնչած մեղադրանքները՝ Բանգկոկի պայթյուններին մեղսակից լինելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: Ըստ նրա, նման անհիմն մեղադրանքները վնասում են Իրանի ու Թայլանդի պատմականորեն բարեկամական հարաբերություններին, հայտնում է MehrNews-ը:
«Պատահակամ չէ, որ նախորդ ամիս ԱՄՆ-ն ու Իսրայելը զգուշացումներ էին տարածել, թե Թայլանդը ռսիկի գոտի է անվտանգության տեսակետից: Երեկվա միջադեպերը սիոնիստական ռեժիմի հեռուն գնացող սցենարի մի մասն են միայն: Իրանը դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրևորում»,-ասել է Ռամին Մեհմանփարաստը:–ԿԱ-
Իրանի ԱԳՆ. Մեղադրանքերը Բանգկոկոի պայթյունների վերաբերյալ Իսրայելի դավադրության շարունակությունն են





