AM
15 Փետրվար 2012 - 08:43 AMT

Հյուսիսային Կորեայում բացվել է Կիմ Չեն Իռի հսկայական հուշարձանը

Հյուսիսային Կորեայում բացվել է Կիմ Չեն Իռի հսկայական հուշարձանը`նվիրված նրա 70-ամյակին: 6-մետրանոց արձանը իրենից ներկայացնում է ձիարձան, որտեղ նա պատկերված է իր հոր՝ Կիմ Իռ Սենի հետ:

Սա առաջին բրոնզե հուշարձանն է, նվիրված վերջերս մահացած Հյուսիսային Կորեայի առաջնորդին: Բացմանը ներկա էր Կիմ Չեն Իռի կրտսեր որդին՝ Կիմ Չեն Ինը, որն էլ նախաձեռնել է հուշարձանի կանգնեցումը:

Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Կիմ Չեն Իռին շնորհվել է գեներալիսիմուսի կոչում: