AM
15 Փետրվար 2012 - 09:55 AMT

Ռուսաստանում պաշտոնապես ներկայացվել է հինգերորդ սերնդի Կալաշնիկովի ինքնաձիգը

Ռուսաստանի Իժևսկի գործարանի կոնստրուկտորական բյուրոն պաշտոնապես ներկայացրել է հինգերդր սերնդի Կալաշնիկովի ինքնաձիգը, որը փոխարինելու է գալիս լեգենդար ԱԿ-47-ին:

Ավելի վաղ Գլխավոր շտաբում հայտարարել էին, թե նոր մոդելը սկզբունքորեն չի տարբերվում ԱԿ-47-ից, նշանակում է կունենա նույն թերությունները:

Ի պաշտպանություն «Կալաշնիկովի» հանդես եկավ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը «Իժմաշի» այցելության ժամանակ հայտարարեց, որ Կալաշնիկովի արժանիքները ճանաչում են նույնիսկ ամերիկացիները:

Փոփոխություն է կրել ավտոմատի ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև նրա կառուցվածքը՝ ԱԿ-12-ը նախատեսված է ամենատարբեր տեսակի մարտական խնդիրների կատարման համար նույնիսկ լիակատար մթության պայմաններում, իսկ կառավարել այն կարելի է մեկ ձեռքով, որի համար էլ ստացել է իր անվանումը՝ «միձեռքանիների զենք»: