AM
15 Փետրվար 2012 - 10:04 AMT

Բահրեյնի մայրաքաղաքի փողոցներում զրահատեխնիկա է հայտնվել

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում նախորդ տարվա հունիսից ի վեր առաջին անգամ զրահատեխնիկա է հայտնվել: Դա զգուշացում է բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք փորձում էին նշել շիա ընդդիմության ելույթների տարելիցը, որոնք դեմ են երկրում իշխող սունիների տոհմին:

Անցյալ տարվա փետրվար-մարտին Մանամայում բախումների արդյունքում մի քանի տասնյակ մարդ զոհվեց: Հարաբերական կարգուկանոն հաստատվեց միայն Սաուդյան Արաբիայից զորքեր մտցնելուց հետո: Հունիսին իշխանությունները չեղյալ հայտարարեցին ռազմական դրությունը: Տարեվերջին իրավիճակը կրկին սրվեց:

Մինչ անցյալ տարվա իրադարձությունները Բահրեյնը համարվում էր տարածաշրջանի ամենաբարեհաջող երկրներից մեկը, հայտնում է Euronews-ը: