AM
15 Փետրվար 2012 - 10:05 AMT

Chevrolet-ն նոր վարդագույն Spark է թողարկել Սբ Վալենտինի օրվա կապակցությամբ

Chevrolet-ն նոր վարդագույն Spark է թողարկել Սբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Գույնը հաջող է ընտրվել՝ ավտոմեքենան չի վանում, ինչպես կարելի էր ակնկալել վարդագույն մեքենայից, քանի որ ընտրված երանգը խամրած է ու նրբաճաշակ, գրում է autonews.ru-ն:

Մեքենան ոչ այնքան վարդագույն է ստացվել, որքան գորշ պերլամուտր, վարդագույն երանգով:

Ըստ Chevrolet Europe-ի բրենդի ու մարքեթինգի գծով տնօրեն Էրիկ Վեպյերի, ավտոմեքենայի մոդելը պատահական չի ընտրված:

«Spark-ը թարգմանվում է որպես կայծ: Մարդկանց հարաբերությունները սկսվում են, երբ նրանց միջև կայծ է բռնկվում, հարցումները ցույց են տալիս,որ ռոմանտիկ հարաբերությունները նման են Chevrolet Spark մինի-քարին՝ նրանք խախտում են ստեղծված կանոնները»: