Դամասկոսը թույլ չի տա միջազգային խաղաղապահների մուտքը երկիր: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Ֆադդադը: «Սիրիան կտրականապես հրաժարվել է այդ տարբերակից»,-ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպանը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նա նաև հայտարարել է, որ Սիրիայի հանրության բոլոր շերտերը սատարում են Ասադին: «Դժգոհները շատ քիչ են, մոտ 100 հազար: Եվ դա 23 միլիոնից: Այնպես որ առանց մեկնաբանությունների»,-ասել է Հադդադը:
Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ելույթները:





