AM
15 Փետրվար 2012 - 12:15 AMT

Միլանի դատախազությունն ուզում է 5 տարով ճաղերի ետևում փակել Բեռլուսկոնիին

Միլանի դատախազությունը 5 տարվա ազատազրկում է պահանջում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի համար: Իտալիայի նախկին վարչապետին մեղադրում են սեփական փաստաբանին կաշառելու մեջ, որը Բեռլուսկոնիի օգտին կեղծ ցուցմունքների համար 450 հազար եվրո է ստացել:

Բեռլուսկոնին հերքում է մեղադրանքները: Այս գործով դատավարությունը կարող է ավարտին չհասնել, վաղեմության պատճառով, հայտնում է Euronews-ը: