AM
15 Փետրվար 2012 - 12:17 AMT

Այսօր Սարկոզին մտադիր է պաշտոնապես հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Փետրվարի 15-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է պաշտոնապես հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:

Ինչպես գրել է Ֆրանսիայի նախագահը Թվիթերի իր էջում, նա ընդունել է նախագահական մրցավազքին մասնակցելու հրավերը: «Հիմա կսկսվի իսկական պայքարը»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար ու Սարկոզիի մերաձովոր դաշնակից Ալեն Ժյուպեն՝ հավելելով. «Մենք կբանավիճենք ու ցույց կտանք Սոցիալիստական կուսակցության թեկնածուի թույլ կողմերը»: