AM
15 Փետրվար 2012 - 15:02 AMT

Ճգնաժամը հաղթահարելու համար Հունաստանի նախագահը կհրաժարվի իր աշխատավարձից

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը կհրաժարվի իր աշխատավարձից, որպեսզի օգնի երկրին հաղթահարել բյուջետային ճգնաժամը: Այդ մասին այսօր հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, երկիրն արդեն կատարել է իր պարտականությունների զգալի մասը Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ կայունացնող ծրագրերի վերաբերյալ: