AM
15 Փետրվար 2012 - 15:04 AMT

Թուրքիան պլանավորում է վերականգնել գազամատակարարումը Հունաստան

Թուրքիան պլանավորում է այսօր վերականգնել գազի մատակարարումը Հունաստան, որը լիովին դադարեցվել էր «Շահդենիզ» հանքավայրում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով: Այդ մասին հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները:

Ավելի BP Azerbaijan ընկերությունը՝ հանքավայրի մշակման տեխնիկական օպերատորը, հաղորդել է, որ «Շահդենիզ» պլատֆորմի էլեկտրամատակարարման համակարգում պլանավորված պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում աշխատել է ընդհատման ավտոմատ համակարգ, որի արդյունքում պլատֆորմում դադարեցվել են բոլոր գործընթացները: