Փետրվարի 16-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մտադիր է հանդիպել իր ֆրանսիացի գործընկեր Ալեն Ժյուպեին, և նրա հետ քննարկել Փարիզի կողմից առաջարկված Սիրիայի վերաբեևրյալ բանաձևը: Ժյուպեն առաջ է քաշել Սիրիայում հումանիտար միջանցքների բացման գաղափարը և հուսով է, որ այն աջակցություն կստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սիրաիայում արդեն մոտ 1 տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր հաղորդագրություններ են ստացվում մարդկային զոհերի մասին: ՄԱԿ-ի տվյալների համաձայն երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 5 հազարը:
Մոսկվան և Պեկինը օգտվել են վետոյի իրավունքից և ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել Սիրիայի վերաբերյալ բանաձևը`խուսափելով այնտեղ «լիբիական սցենարի» կրկնությունից:





