Պորտուգալական Կարտասո քաղաքի «Մունիցիպալ» մարզադաշտում կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում հյուրընկալվեց Պորտուգալիայի ընտրանուն: Մրցակիցը ավելի ուժեղ էր և առավելության հասավ խոշոր 6:0 հաշվով:
Սա Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների երկրորդ հանդիպումն էր, 2011 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած խաղում հայ ֆուտբոլիստուհիները զիջել էին 0:8 հաշվով:
Հայաստանի ընտրանին կրեց իր վեցերորդ անընդմեջ պարտությունը և 7-րդ խմբում առանց միավորի եզրափակում է աղյուսակը: Պորտուգալիան հավաքեց 6 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Խմբի առաջատարը Դանիայի հավաքականն է 12 միավորով:





