Նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը, ով մանդատը վայր էր դրել, այն ետ վերցնելու վերջնական որոշում է կայացրել: Այս մասին «Երկիր» օրաթերթի հետ զրույցում ասել է ինքը՝ Բաղդասարյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՕԵԿ-ը հայտարարել է, որ օրենքով ետ է վերցնելու մանդատը, Բաղդասարյանը բացատրել է, որ նման բան լինել չի կարող:«Կարծեմ 2010թ. ՍԴ-ն որոշում է ընդունել, որ համամասնական ցուցակով Աժ անցած պատգամավորը, եթե խմբակցությունից դուրս գալու դիմում է գրում և դուրս է գալիս, ապա մանդատը պետք է վայր դնի, բայց ես խմբակցությունից դուրս գալու դիմում չեմ գրել»,- օրենքի նրբությունն է բացատրել Բաղդասարյանը և վստահեցրել, որ եթե ՕԵԿ-ը մեջտեղից էլ ճղվի` մանդատն իր ձեռքից վերցնել չի կարող:





