AM
16 Փետրվար 2012 - 07:18 AMT

Amnesty International. Գրոհայինները սպառնալիք են Լիբիայի անվտանգությանը

Տարաբնույթ զինված խմբերը սպառնում են Լիբիայի անվտանգությանը, հայտարարել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:

Իրավապաշտպանների զեկույցում ասվում է, որ նախորդ տարվա սեպտեմբերից գրոհայինների գերության մեջ կտտանքներից առնվազն 12 մարդ է զոհվել:

Հունվարին ՄԱԿ հայտարարեց, որ զինյալ խմբերը ճաղերի ետևում են պահում Քադդաֆիի մոտ 8 հազար կողմնակիցների: Գերիներին խոշտանգումների են ենթարկել նաև էլեկտրաշոկային զենքի կիրառությամբ:

Լիբիայի անցումային կառավարությունը վստահեցնում է, որ անում է հնարավորը վերահսկելու համար զինված խմբավորումները, հայտնում է BBC-ին: