«Քեննեդիների ազդեցիկ կլանի» ներկայացուցիչ Ջոզեֆ Քեննեդի III-ը պայքարի մեջ է մտել Կոնգրեսում տեղի համար, հայտնում է Associated Press-ը: Պաշտոնապես Քեննեդիի նախընտրական արշավի մեկնարկի մասին կհայտարարվի փետրվարի 16-ին:
Ներկայացուցիչների պալատում Ջոզեֆ Քեննեդի III-ը մտադիր է զբաղեցնել պաշտոնից հեռացող 71-ամյա կոնգրեսական Բարնի Ֆրենկի տեղը:
31-ամյա Ջոզեֆ Քեննեդի III-ը նախկին կոնգրեսական Ջոզեֆ Քեննեդի II-ի որդին է, սենատոր Ռոբերտ Ֆ. Քեննեդիի թոռը: Ջոզեֆ Քեննեդի III-ը Սթենֆորդի և Հարվարդի համալսարանների շրջանավարտ է: Նրա ընտանիքի անդամները 63 տարի ընտրովի պաշտոններ են զբաղեցրել ԱՄՆ իշխանության մարմիններում





