AM
16 Փետրվար 2012 - 07:31 AMT

Ձերբակալվել է Olympus ընկերության նախկին նախագահը

Փետրվարի 16-ին Olympus ընկերության նախկին նախագահ Ցուեսի Կիկուկավան ձերբակալվել է, հայտնում է Agence France-Presse-ը: Ձերբակալության թույլտվությունը տվել է Տոկիոյի դատախազությունը ընկերության ֆինանսական հաշվետվության զեղծարարության մասին գործի շրջանակներում: Olympus ընկերությունն արտադրում է տեսախցիկներ և օպտիկական տեխնիկա:

Ճապոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախատեսվում է ձերբակալել նաև ընկերության երկու թոփ-մենեջերներին: Բոլոր երեքին դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ կներկայացնի: