Մաշտոցի այգու բնապահպան ակտիվիստների փոխանցմամբ` երբ իրենք փորձել են ցելոֆանե տոպրակ ամրացնել կրպակի երկաթե կարկասի վերևում` ձնից պատսպարվելու համար, իրենց են մոտեցել 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Ակտիվիստների կարծիքով դրանք հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն էին:
Վերջիններս ոստիկանություն են կանչել և ոստիկանները երիտասարդներին ասել են, թե վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել և կես ժամ ժամանակ են տվել երիտասարդներին տոպրակը հանելու համար: Այս պահին այգում ակցիայի մասնակիցների թիվը 14 է:





