AM
16 Փետրվար 2012 - 08:11 AMT

Հայաստանում մի շարք փակ ճանապարհներ կան

Փետրվարի 16-ի` ժամը 11.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:

Բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը: Մարալիկ-Լանջիկ հատվածում նույնպես առկա է սաստիկ բուք և վատ տեսանելիություն:

Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: