«Զվարթնոց» օդանավակայանում եղանակի հետ կապված խնդիրներ առայժմ չկան: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանը նշեց, որ օդանավակայանը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ առանց թռիչքների կամ վայրէջքերի հետաձգման:
Այս պահի դրությամբ հետաձգվել են մեկ վայրէջք և երկու թռիչք, սակայն Աբրահամյանը վստահեցրեց, որ դա եղանակային պայմանների հետ բացարձակ կապ չունի. «Դա սպասարկող ավիաընկերությունների հետ է կապված: Օդանավակայանում ամեն ինչ նորմալ է»:





