AM
16 Փետրվար 2012 - 10:56 AMT

Իսլամական աշխարհում ստեղծվելու է հզորագույն էներգահամակարգ

Հաջորդ շաբաթ սկսվում է իսլամական աշխարհում հզորագույն էներգահամակարգի ստեղծման բանակցությունների նոր փուլը: Այն կմիացնի Իրանի, Իրաքի, Լիբանանի և Սիրիայի էներգահամակարգերը:

Այս ծրագրի իրականացումը հնարավորություն կտա օրական փոխանակել 1600 մեգավատտ էլեկտրաէներգիա, հայտնում է MehrNews-ը:

Ներկայումս Իրանը Սիրիային օրական մատակարարում է 1000ՄՎտ: Նախագծի իրականացման դեպքում մատակարարման ծավալները 500ՄՎտ-ով կավելանան: