AM
16 Փետրվար 2012 - 11:04 AMT

Մաշտոցի այգու ցույցին միացել են ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները

Մաշտոցի այգում ցույցը դեռևս շարունակվում է: Քիչ առաջ ցուցարարներին են միացել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Նրանք ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ոչ մի իրավունք չունեն խաղաղ ցույցը ցրելու: ՄԻՊ ներկայացուցիչները նաև պահանջել են ներկայացնել շինարարություն իրականացնելու թույլտվությունը:

PanARMENIAN.Net- ի թղթակցի հետ զրույցում նրանք հայտնել են, որ շինարարությունը թույլ չեն տա վերսկսել մինչև համապատասխան թույլտվությունը չտեսնեն, և խնդրել են բետոնախառնիչ մեքենան դուրս բերել շինհրապարակից: Միաժամանակ ՄԻՊ ներկայացուցիչները ցուցարարներին հորդորել են ներկայացնել փաստաթուղթ, համաձայն որի շինարարությունն անօրինական է: