AM
16 Փետրվար 2012 - 11:31 AMT

Թուրքիան Սիրիայի ճգնաժամի կարգավորման նոր պլան կառաջարկի

Փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը Թուրքիան մտադիր է առաջարկել ճգնաժամի կարգավորման նոր պլան, հայտնում են տեղի ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրին Թուրքիայի ԱԳՆ-ում: Այդ մտադրության մասին նախորդ շաբաթ հայտարարեց վարչապետ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիան նախատեսում է Սիրիայի հետ «հումանիտար միջանցք» բացել, խստացնել դիվանագիտական ճնշումը ու կազմակերպել ընդդիմությանը, հայտնում է Haber Turk-ը:

ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: