AM
16 Փետրվար 2012 - 13:18 AMT

Փետրվարի 16-ին «Փյունիկը» կմեկնի Կիպրոս ուսումնամարզական հավաքի

Երևանի «Փյունիկը» փետրվարի 16-ի երեկոյան Երևան – Լառնակա չվերթով կմեկնի Կիպրոս` առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքն անցկացնելու համար:

Թիմի կազմում ընդգրկվել են 25 ֆուտբոլիստներ, որոնք փետրվարի 16-ի առավոտյան վերջին մարզումն են անցկացրել Ավանի ֆուտբոլի Ակադեմիայում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Փետրվարի 17-ին իր առաջին ստուգողական հանդիպումը “Փյունիկը” կանցկացնի Կիպրոսի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «ԱԵԶ» թիմի հետ: Հաջորդ հանդիպումը փյունիկցիները կանցկացնեն չինական «Չանգչունգ Յաթա» թիմի հետ, որը Չինաստանի բարձրագույն խմբում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: