Այս տարվա աննախադեպ սառնամանիքը հասել է Աֆրիկա: Ցուրտ եղանակի զոհն են դարձել մի քանի տասնյակ մարդիկ: Առատ ձյան տեղումների պատճառով մի շարք ճանապարհներով երթևեկությունը դժվարացել է կամ լիովին արգելափակվել: Առանձին բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից:
Իշխանությունները փորձում են օգնել փորձանքի մեջ հայտնված մարդկանց, բայց, ըստ երևույթին, օգնությունը բոլորին չէ, որ հասնում է:
Ալժիրի համար անսովոր ցածր ջերմաստիճանը կատարյալ անակնկալ էր տեղի բնակիչների համար: Մեծ վնաս է հասցվել երկրի տնտեսությանը:
Ձյունը վաղ, թե ուշ կհալվի, բայց «սիբիրյան ցրտերը», կարծես, դեռ երկար կմնան ալժիրցիների հիշողության մեջ, գրում է Euronews-ը:





