AM
16 Փետրվար 2012 - 14:26 AMT

Սինգապուրում կանխվել է մահափորձը Իսրայելի ՊՆ ղեկավարի դեմ

Մահափորձ է կատարվել Իսրայելի պաշտպանության նախարարի դեմ Սինգապուր նրա այցելության ժամանակ: Ինչպես հայտնում են արտերկրի ԶԼՄ-ները, Իսրայելի հատուկ ծառայությունները Սինգապուրի իրենց գործընկերների օգնությամբ կանխել են Էհուդ Բարաքի դեմ մահափորձը: Հաջող գործողության արդյունքում 3 անձ է ձերբակալվել, պնդում է Al-Jareeda-ն: Իսրայելի գաղտնի ծառայությունները տեղեկություններ են ունեցել «հանցավոր խմբի մասին, որի կազմում կային իրանցիներ և լիբանանցիներ»: «Մոսսադը» մասնակցում է ձերբակալվածների հարցաքննություններին: